19:43  ,  25 փետրվարի, 2021

A Սերիայի հանդիպումը հետաձգվել է թիմերից մեկում կորոնավիրուսի բռնկման պատճառով

«Տորինոյի» ու «Սասուոլոյի» միջև ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տորինոյում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով Թուրինի թիմը դադարեցրել է մարզումները:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 26-ին, սակայն հետաձգվել է և տեղի կունենա մարտի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով