19:05  ,  25 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» հայտացուցակը (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը պորտուգալական «Բրագայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոմա» - «Բրագա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով