11:08  ,  25 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Աթլետիկոյին» շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ խփած Օլիվյե Ժիրուն («Չելսի»), պորտուգալացի Ժոաո Կոնսելուն («Մանչեսթեր Սիթի»), «Ատալանտայի» դեմ խաղում միակ գոլի հեղինակ Ֆերլան Մենդին («Ռեալ») ու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի գոլի օգնությամբ «Բավարիան» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Լացիոյի» նկատմամբ:

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել կատալոնական «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում (4:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում