10:56  ,  25 փետրվարի, 2021

Հայ բռնցքամարտիկները մեդալներ են ապահովել Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել են քառորդ եզրափակիչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչի մենամարտերը կկայանան փետրվարի 26-ին: Փետրվարի 25-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում