01:53  ,  25 փետրվարի, 2021

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Ատալանտային», «Մանչեսթեր Սիթին»՝ «Բորուսիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց իտալական «Ատալանտային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով, թեեւ արդեն 17-րդ րոպեից ուներ թվային առավելություն։ Վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ատալանտայի» շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Բերգամոյում անցկացված խաղում Արքայական թիմի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին, որին գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ Արենա» ստադիոնում տեղի ունեցած Մյոնխենգլադբաի «Բորուսիայի» եւ անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։

29-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։ 65-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսն օգտագործեց Բեռնարդու Սիլվայի փոխանցումը եւ գրավեց գերմանական թիմի դարպասը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 16-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ատալանտա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ)

Ֆերլան Մենդի, 86

Հեռացում՝ Ռեմո Ֆրոյլեր («Ատալանտա»), 17

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Բեռնարդու Սիլվա, 29, Գաբրիել Ժեզուս, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս