00:51  ,  25 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն են անցկացնում իտալական «Ատալանտան» ու Մադրիդի «Ռեալը» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Բերգամոյում ընթացող «Ատալանտա» - «Ռեալ» հանդիպման հաշիվը չի բացվել։ Դաշտի տերերը մնացել են 10 ֆուտբոլիստով։ 17-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ատալանտայի» շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ Արենա» ստադիոնում ընթացող «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» խաղում հաշիվը բացել են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 29-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Ատալանտա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0։0

Հեռացում՝ Ռեմո Ֆրոյլեր («Ատալանտա»), 17

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։1

Բեռնարդու Սիլվա, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում