23:50  ,  24 փետրվարի, 2021

Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Էլչեի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

Մեսին աչքի ընկավ Իսպանիայի առաջնության 7-րդ խաղում անընդմեջ եւ 18 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Երկրորդը «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն է՝ 16 գոլ։

«Բարսելոնան» (24 խաղ) 50 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Ռեալից» (24 խաղ)։ Առաջատար «Աթելտիկոն» 23 խաղում վաստակել է 55 միավոր։ «Էլչեն» նախավերջինն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուրից հետաձգված խաղ

«Բարսելոնա» - «Էլչե»՝ 3։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 48, 69, Ժորդի Ալբա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով