22:49  ,  24 փետրվարի, 2021

ԵԼ․ «Տոտենհեմը» պայքարից դուրս թողեց «Վոլֆսբերգին» (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Լոնդոնում 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացրեց ավստրիական «Վոլֆսբերգի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Մորաիսը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։

«Տոտենհեմն» առաջին խաղում հաղթել էր 4։1 հաշվով։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Վոլֆսբերգ»՝ 4։0 (առաջին խաղ՝ 4։1), (տեսանյութ)

Դելե Ալի, 10, Վինիսիուս Մորաիս, 50, 83, Գարեթ Բեյլ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով