23:00  ,  23 փետրվարի, 2021

«Լացիո» - «Բավարիա», «Աթլետիկո» - «Չելսի». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի իտալական «Լացիոյին», իսկ Լոնդոնի «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է թիմերի մեկնարկային կազմերը.

«Լացիո». Ռեյնա, Պատրիկ, Աչերբի, Մուսակիո, Լացարի, Մարուսիչ, Լուկաս Լեյվա, Լուիս Ալբերտո, Մինինկովիչ-Սավիչ, Խոակին Կորեա, Իմոբիլե:

«Բավարիա». Նոյեր, Զուլե, Բոատենգ, Ալաբա, Դեյվիս, Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Գորեցկա, Կոման, Սանե, Լևանդովսկի:


«Աթլետիկո». Օբլակ, Լյորենտե, Սավիչ, Ֆելիպե, Հերմոսո, Կոկե, Սաուլ, Անխել Կորեա, Լեմար, Ժոաո Ֆելիշ, Լուիս Սուարես:

«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա, Կրիստենսեն, Ռյուդիգեր, Ալոնսո, Ժորժինյո, Կովաչիչ, Մաունթ, Հոդսոն-Օդոյ, Վերներ, Ժիրու:

Փետրվարի 23-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: «Աթլետիկո» - «Չելսի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում