01:49  ,  23 փետրվարի, 2021

«Սեւիլիան» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Օսասունայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսի եւ հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգի գոլերը։

«Սեւիլիան» 48 միավորով երրորդ տեղում է՝ 1 միավոր գերազանցելով «Բարսելոնային»։ «Օսասունան» 13-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Օսասունա» - «Սեւիլիա»՝ 0։2 (տեսանյութ)

Դիեգո Կառլոս, 19, Լյուկ դե Յոնգ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում