01:38  ,  23 փետրվարի, 2021

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Յուվենտուսի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալեց հետնապահ «Կրոտոնեին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, աչքի ընկավ նաեւ ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին։

«Յուվենտուսը» 22 խաղից հետո 45 միավորով երրորդ տեղում է, «Կրոտոնեն» վերջինն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Յուվենտուս» - «Կրոտոնե»՝ 3։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 38, 45+1, Ուեսթոն Մաքենի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով