18:45  ,  22 փետրվարի, 2021

ՉԼ․ «Ատալանտա» - «Ռեալ», «Բորուսիա Մ․» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումների մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտա» - «Ռեալ» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումների մրցավարների անունները, հաղորդում է կազմակերպության կայքը։

«Ատալանտա» - «Ռեալ» խաղը կսպասարկի գերմանական մրցավարականը խումբը Տոբիաս Շտիլերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Կրիստիան Գիտելմանն ու Էդուարդ Բայտինգերը։ Պահեստային մրցավարն է շվեյցարացի Սանդրո Շերերը։

«Բորուսիա Մ․» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ։ Գլխավոր մրցավարն է Արթուր Դիաշը, օգնականներն են Ռուի Տավարեշն ու Բրունու Ռոդրիգեշը։ Չորրորդ մրցավարն է Ուգու Միգելը»։

Այս հանդիպումները տեղի կունենան փետրվարի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում