09:33  ,  24 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 24-ին տեղի կունեան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների վերջին խաղային օրվա 2 խաղերը:

Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի իտալական «Ատալանտային», իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:  «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Ատալանտա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 00:00

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս