01:45  ,  22 փետրվարի, 2021

«Ռոման» չկարողացավ կոտրել «Բենեւենտոյի» դիմադրությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Բենեւենտոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

Վերջնամասը «Բենեւենտոն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 57-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց լեհ պաշտպան Կամիլ Գլիկը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։

«Ռոման» 44 միավորով երրորդ տեղում է, «Բենեւենտոն» 15-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բենեւենտո» - «Ռոմա»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Կամիլ Գլիկ («Բենեւենտո»), 57, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով