00:51  ,  22 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Նյուքասլին» եւ վերադարձավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Նյուքասլին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ուելսցի պաշտպան Դենիել Ջեյմսը եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով հավասարվեց «Լեսթեր Սիթիին» եւ վերադարձավ երկրորդ տեղ։ «Նյուքասլը» 17-րդն է՝ 25 միավոր։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 59 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 3։1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 30, Դենիել Ջեյմս, 57, Բրունու Ֆերնանդեշ, 75, 11մ - Ալան Սենթ-Մաքսիմեն, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով