22:52  ,  21 փետրվարի, 2021

«Հոֆենհայմը» պարտության մատնեց «Վերդերին», Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ եւ հաղթեց 4։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 26 միավորով 11-րդն է, «Վերդերը» հետ է 3 միավոր եւ 11-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Վերդեր»՝ 4։0 (տեսանյութ)

Իլա Բեբու, 26, Կրիստոֆ Բաումգարտներ, 44, Մունաս Դաբուր, 49, Ժորժինյո Ռյուտեր, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով