22:22  ,  21 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հանդիպեց «Արսենալի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը գերմանացի Բերնդ Լենոյի պաշտպանած դարպասը գրավեց արդեն երկրորդ րոպեին։

«Մանչեսթեր Սիթին» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Արսենալը» 10-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում