20:18  ,  21 փետրվարի, 2021

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Հերտային» եւ մոտեցավ առաջատարին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» Բեռլինում մրցեց «Հերտայի» հետ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, ֆրանսիացի պաշտպան Նորդի Մուկիելեն եւ հունգարացի պաշտպան Վիլի Օրբանը։

«ՌԲ Լայպցիգը» 47 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 2 միավոր։ «Հերտան» 15-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Հերտա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։3 (տեսանյութ)

Մարսել Զաբիտցեր, 28, Նորդի Մուկիելե, 71, Վիլի Օրբան, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում