19:59  ,  21 փետրվարի, 2021

«Լեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Լեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ «Լեսթեր Սիթիի» կազմում գոլ խփեցին անգլիացի կիսապաշտպաններ Ջեյմս Մեդիսոնը եւ Հարվի Բարնսը։

«Լեսթեր Սիթին» 49 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդից», որը երրորդն է։ «Աստոն Վիլան» 23 խաղից հետո ունի 36 միավոր եւ 8-րդն է։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» (24 խաղ) է՝ 56 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 48 - Ջեյմս Մեդիսոն, 19, Հարվի Բարնս, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս