19:55  ,  21 փետրվարի, 2021

«Միլան» - «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Միլանին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, աչքի ընկավ նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը նաեւ արդյունավետ փոխանցում էր կատարել առաջին գոլի դրվագում։

«Ինտերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 4 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Միլան» - «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 5, 57, Ռոմելու Լուկակու, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով