18:54  ,  21 փետրվարի, 2021

«Բարսելոնան» նախավերջին րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Կադիսի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը վերջնամասում բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

32-րդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունքը, որն իրացրեց իսպանացի կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսը։

«Բարսելոնան» (23 խաղ) 47 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Ռեալից» (24 խաղ)։ «Կադիսը» (24 խաղ) 14-րդն է՝ 25 միավոր։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 23 խաղում վաստակել է 55 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Կադիս»՝ 1։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 32, 11մ - Ալեքս Ֆերնանդես, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս