17:55  ,  21 փետրվարի, 2021

«Տոտենհեմը» պարտվեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում ընդունեց «Տոտենհեմին»։ Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպաններ Մայքլ Անտոնիոն ու Ջեսի Լինգարդը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից հաշիվը կրճատեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան։

«Վեստ Հեմը» 45 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Տոտենհեմը» 9-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 5, Ջեսի Լինգարդ, 47 - Լուկաս Մոուրա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում