01:52  ,  21 փետրվարի, 2021

«Ռեալը» հաղթեց և մոտեցավ «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ: Կադրային լուրջ խնդիրներով հանդիպմանը մոտեցած մադրիդյան թիմի հաղթական գոլը 65-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 52 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Վալյադոլիդը» 21 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 0:1 (տեսանյութ)

Կարլոս Կազեմիրո, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում