23:40  ,  20 փետրվարի, 2021

«Վալենսիան» հաղթեց ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վալենսիան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Վիգոյի «Սելտայից», որը 64-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով: Վալենսիացիները 2 գոլերը խփեցին ավելացված ժամանակում: 

«Վալենսիան» 27 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Սելտան» ունի 2 միավոր ավելի (10-րդ տեղ):

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալենսիա» - «Սելտա»՝ 2:0 (տեսանյութ)

Մանու Վալյեխո, 90+4, Գևին Գամեյրո, 90+4

Հեռացում՝ Ռուբեն Բլանկո, 64 («Սելտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով