23:29  ,  20 փետրվարի, 2021

Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց դերբիում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ռուրյան դերբիում հյուրընկալվեց հետնապահ Գելզենկիրխենի «Շալկեին» և վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

«Բորուսիան» 36 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Շալկեն» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 9 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դ՝ 0:4 (տեսանյութ)

Ջեյսոն Սանչո, 42, Էրլինգ Հոլանդ, 45, 79, Ռաֆայել Գերեյրո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում