20:27  ,  20 փետրվարի, 2021

Լևանդովսկու գոլը չօգնեց «Բավարիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտից», որը 2 գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում: «Բավարիայից» ընդմիջումից հետո աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 26 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բավարիան» երրորդ պարտությունը կրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում և 49 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հետ է 5 միավոր, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Այնտրախտն» այս հաղթանակից հետո 42 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Այնտրախտ» - «Բավարիա»՝ 2:1 (տեսանյութ)

Դաիչի Կամադա, 12, Ամին Յունես, 31 – Ռոբերտ Լևանդովսկի, 53

«Բորուսիա Մ.» - «Մայնց»՝ 1:2 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 26 – Քարիմ Օնիսիվո, 10, Կևին Ստոգեր, 86

«Քյոլն» - «Շտուտգարտ»՝ 0:1 (տեսանյութ)

Սաշա Կալայջիչ, 49

«Ֆրայբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 0:1 (տեսանյութ)

Գրիշա Պրյոմել, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում