23:09  ,  19 փետրվարի, 2021

23-ամյա սերբ հարձակվողը միացել է «Լոռիին»

Սերբ հարձակվող Նիկոլա Տրիպկովիչը տեղափոխվել է «Լոռի», հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը «Բորացի» սան է, խաղացել է Սերբիայի Սուպերլիգայի «Սպարտակ», «Սմեդերեւո» եւ «Ինջիջա» ակումբներում։

Տրիպկովիչը «Լոռիում» հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English