18:41  ,  19 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպայի լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

1/16 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։0 հաշվով պարտության էր մատնել իսպանական «Ռեալ Սոսիեդադին», Ֆերնանդեշը դարձել էր դուբլի հեղինակ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Բրունո Պետկովիչը («Դինամո Զագրեբ»), Գարեթ Բեյլը («Տոտենհեմ») եւ Մունաս Դաբուրը («Հոֆենհայմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում