17:02  ,  19 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա. Մբապեն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ–ի կայքը։

1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ–ն Կատալոնիայում 4։1 հաշվով պարտության էր մատնել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային», Մբապեն դարձել էր հեթ–տրիկի հեղինակ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ») եւ Սերժիու Օլիվեյրան («Պորտու»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English