11:44  ,  19 փետրվարի, 2021

Արդյունավետության ռեկորդ՝ Եվրոպայի լիգայում

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի արդյունքում սահմանվել է արդյունավետության ռեկորդ: 16 խաղերում գրանցվել է 59 գոլ, փոխանցում է Opta-ն:

Դա մրցաշարում ռեկորդային ցուցանիշ է մեկ խաղային երեկոյի ընթացքում գրանցված գոլերի ցուցանիշով:

Հիշեցնենք, որ ամենաագոլառատ խաղերն էին «Յանգ Բոյզ» - «Բայեր» (4:3) և «Անտվերպեն» - «Գլազգո Ռեյնջերս» (3:4) դիմակայությունները: 6-ական գոլ գրանցվեց «Օլիմպիակոս»» - «ՊՍՎ Էյնդհովեն» (4:2) ու «Մոլդե» - «Հոֆենհայմ» (3:3) խաղերում:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան փոտրվարի 24-25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով