23:50  ,  18 փետրվարի, 2021

ԵԼ․ «Ռոմայի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվեց պորտուգալական «Բրագային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ 5-րդ րոպեին հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Վերջին րոպեներին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

60-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Իտալական «Միլանը» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 2։2։

Լոնդոնի «Տոտենհեմը» Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հյուրընկալվեց ավստրիական «Վոլֆսբերգին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Հաղթանակ տարավ նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի մրցակիցն էր իսպանական «Ռեալ Սոսիեդադը»։ Թուրինում տեղի ունեցած խաղում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը մրցակցից ուժեղ էր 4։0 հաշվով։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա փետրվարի 25-ին։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0։2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 5, Բորխա Մայորալ, 87

Հեռացում՝ Ռիկարդու Էսգայու («Բրագա»),  54 

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Միլան» (Իտալիա)՝ 2։2

Գելոր Կանգա, 52, 11մ, Միլան Պավկով, 90+3 - Ռադովան Պանկով, 42, ինքնագոլ, Տեո Էրնանդես, 61, 11մ

Հեռացում՝ Միլան Ռոդիչ («Ցրվենա Զվեզդա»), 77, երկրորդ դեղին քարտ

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1։4 (տեսանյութ)

Միխայել Լինդլ, 55, 11մ - Սոն Հին Մին, 13, Գարեթ Բեյլ, 28, Լուկաս Մոուրա, 34, Կառլոս Վինիսիուս, 88

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։4 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 27, 57, Մարկուս Ռեշֆորդ, 64, Դենիել Ջեյմս, 90

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 4։2

Անդրեաս Բուխալակիս, 9, Յան Մ’Վիլա, 37, Յուսեֆ Էլ Արաբի, 45+2, Գեորգիոս Մասուրաս, 83 - Էրան Զահավի, 14, 39

«Սլավիա» (Չեխիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։0

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 4։3

Կրիստիան Ֆասնախտ, 3, Տեոսոն Սեբատշյո, 19, 89, Էլիա Մեշակ, 44,  - Պատրիկ Շիկ, 49, 52, Մուսա Դիաբի, 68

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2։3

Մարկուս Բերգ, 28, Վիկտոր Կլասոն, 69 - Բրունո Պետկովիչ, 15, 54, Իյաի Ատիմվեն, 75

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 00:00 (Երևանի ժամանակ)

«Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 00:00

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 00:00

«Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 00:00

«Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:00

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00

«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով