Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում։ Իտալական ակումբը կհյուրընկալվի պորտուգալական «Բրագային»։ Պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ռոմա». Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Կարսդորպ, Դիավարա, Վերետու, Սպինացոլա, Պեդրո, Մխիթարյան, Ջեկո։
«Բրագա» – «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։55–ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում