20:04  ,  18 փետրվարի, 2021

«Ուրարտու-2»-ը հաղթել է ԱՄԷ-ում հավաքի վերջին խաղում

Երևանի «Ուրարտուի» երիտասարդական թիմն Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում մրցել է տեղի «Ֆուրսան Իսպանիա» ակումբի հետ և հաղթել 3։2 հաշվով։

Դուբայի Sports City մարզահամալիրում տեղի ունեցած խաղում «Ուրարտու-2»-ի կազմում գոլի հեղինակ են դարձել Արթուր Իսրայելյանը, Տիգրան Այունցն ու Հարություն Ստեփանյանը։

Նախորդ 2 ստուգողական խաղերում երևանյան թիմը ոչ ոքի էր խաղացել ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լիվայի» (1:1) հետ ու պարտվել իսպանական Լա լիգայի ակադեմիայի թիմին (1:3): Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն ԱՄԷ-ում հավաքը կավարտի փետրվարի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English