16:50  ,  18 փետրվարի, 2021

ԵԼ. «Կրասնոդար» - «Դինամո Զագրեբ» հանդիպման մրցավարների տեսուչը Հայաստանից է

Խորվաթական «Դինամո Զագրեբի» ու ռուսական «Կրասնոդարի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում կաշխատի Հայաստանի ներկայացուցիչ:

Կրասնոդարում կայանալիք հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Կրասնոդար» - «Դինամո Զագրեբ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում