11:05  ,  18 փետրվարի, 2021

ՉԼ. Մբապեն, Հոլանդն ու Սալահը կպայքարեն շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն «Բարսելոնային» 3 գոլ խփած ֆրանսիացի Կիլիան Մբապեն (ՊՍԺ), «Սևիլիայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած նորվեգացի Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դ.»), «Լայպցիգի» դեմ խաղում աչքի ընկած եգիպտոսցի Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և պորտուգալացի կիսապաշտպան Սերժու Օլիվեյրան Թուրինի «Յուվենտուսին» հաղթած (2:1) պորտուգալական «Պորտուից»:

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում