02:06  ,  18 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Լիվերպուլում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ «Էվերտոնը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 37 միավորով 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 37 - Ֆիլիպ Ֆոդեն, 32, Ռիյադ Մահրեզ, 63, Բեռնարդու Սիլվա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում