01:53  ,  18 փետրվարի, 2021

ՉԼ․ «Պորտուն» ուժեղ էր «Յուվենտուսից», «Բորուսիան»՝ «Սեւիլիայից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Իտալիայի չեմպիոնները պարտություն կրեցին 1։2 հաշվով։

«Պորտուի» կազմում արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին։ 46-րդ րոպեն դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Մալին ներկայացնող հարձակվող Մուսա Մարեգան։ Վերջնամասում «Յուվենտուսից» հաշվի տարբերությունը կրճատեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց իսպանական «Սեւիլիային» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Իսպանացի կիսապաշտպան Սուսոյի արագ գոլին գերմական թիմը պատասխանեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլով եւ կիսապաշտպան Մահմուդ Դահուդի (Գերմանիա) գոլով։ Վերջին րոպեներին «Սեւիլիայից» երկրորդ գոլը խփեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, սակայն ավելին անել չկարողացան։

Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 9-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Պորտու» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 2:1 (տեսանյութ)

Մեհդի Տարեմի, 2, Մուսա Մարեգա, 46 – Ֆեդերիկո Կիեզա, 82

«Սևիլիա» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 2։3 (տեսանյութ)

Սուսո, 7, Լյուկ դե Յոնգ, 84 - Մահմուդ Դահուդ, 19, Էրլինգ Հոլանդ, 27, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում