Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
«Աթլետիկոն» 22 խաղից հետո 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ռեալի» նկատմամբ, որն անցկացրել է 23 հանդիպում։ «Լեւանտեն» 11-րդն է՝ 28 միավոր։
Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուրից հետաձգված խաղ
«Լեւանտե» - «Աթլետիկո»՝ 1։1 (տեսանյութ)
Էնիս Բարդի, 17 - Մարկոս Լիորենտե, 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում