23:55  ,  17 փետրվարի, 2021

«Աթլետիկոն» չհաղթեց «Լեւանտեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

«Աթլետիկոն» 22 խաղից հետո 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ռեալի» նկատմամբ, որն անցկացրել է 23 հանդիպում։ «Լեւանտեն» 11-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուրից հետաձգված խաղ

«Լեւանտե» - «Աթլետիկո»՝ 1։1 (տեսանյութ)

Էնիս Բարդի, 17 - Մարկոս Լիորենտե, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում