«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է պորտուգալական «Բրագայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բրագա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին Պորտուգալիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։55-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում