12:33  ,  17 փետրվարի, 2021

Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Երևանում

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ երկու երկրների մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորել էր Ռաֆայել Նազարյանը, որը փոխարինել էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսին: Նազարյանն այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2011-2013 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում