00:46  ,  17 փետրվարի, 2021

«Բարսելոնա» - ՊՍԺ, «Լայպցիգ» - «Լիվերպուլ»․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլին արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պատասխանեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլով։

Օրվա երկրորդ խաղում գերմանական «ՌԲ Լայպցիգը» Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընդունել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»։ Հաշիվը դեռ չի բացվել։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1։1

Լիոնել Մեսի, 27, 11մ - Կիլիան Մբապե, 32

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում