15:45  ,  16 փետրվարի, 2021

Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից: Օրեր առաջ իսպանացի արշավորդը Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ դարձել էր պատահարի մասնակից: Լուգանո քաղաքի մոտ նրան հարվածել էր մեքենա: 39-ամյա մարզիկը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

Deportes Cuatro-ի համաձայն՝ Ալոնսոն կօգտագործի հատուկ սաղավարտ ծնոտի ու ատամների վերականգնման համար: Դա պետք է թույլատրի Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան: Սպասվում է, որ իսպանացին կանցնի վերականգնողական արագացված փուլ և պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկին:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում իսպանացին հանդես է գալու «Ռենո» թիմի կազմում: 2018-ին Ալոնսոն հեռացել էր Ֆորմուլա-1-ից «Մաքլարենում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո: Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռենոյում» ու «Ֆերարիում», իսկ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2005-ին ու 2006-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում