15:15  ,  16 փետրվարի, 2021

«Բավարիան» կրկնեց «Համբուրգի» ռեկորդը

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Արմինիայի» հետ ոչ ոքիի (3:3) արդյունքում սահմանել է ռեկորդ:

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 61-ի: «Բավարիան» կրկնեց «Համբուրգի» ռեկորդը: 1981/82 մրցաշրջանում համբուրգցիները 61 գոլ էին խփել Գերմանիայի առաջնության 21 տուրերում, փոխանցում է Gracenote Live-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով