01:27  ,  16 փետրվարի, 2021

«Բավարիան» խուսափեց պարտությունից 2 գոլ բաց թողնելուց հետո (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Արմինիային»։

Առատ ձյան տակ անցած խաղում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընթացքում պարտվում էր 0։2 հաշվով, սակայն կարողացավ հասնել ոչ ոքի արդյունքի՝ 3։3։

«Բավարիան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ, «Արմինիան» 16-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բավարիա» - «Արմինիա»՝ 3։3 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 48, Կորենտին Տոլիսո, 57, Ալֆոնսո Դեւիս, 69 - Միխել Վլապ, 9, Ամոս Պիպեր, 37, Կրիստիան Գեբաուեր, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով