17:06  ,  15 փետրվարի, 2021

ՊՍԺ-ն «Բարսելոնայի» դեմ խաղին մեկնել է առանց Նեյմարի ու Դի Մարիայի (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ներկայացրել է թիմի հայտացուցակը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման համար:

Հայտացուցակից բացակայում են բրազիլացի հարձակվող Նեյմարն ու արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան, որոնք վնասվածք ունեն: ՊՍԺ-ի կազմում Բարսելոնա են մեկնել 22 խաղացողներ:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բարսելոնային» կհյուրընկալվի փետրվարի 16-ին, իսկ պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում