01:45  ,  15 փետրվարի, 2021

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» Միլանում մրցեց հռոմեական «Լացիոյի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը 300-րդ գոլը խփեց կարիերայում։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 50 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Լացիոն» 7-րդ տեղում է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 3։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 22, 11մ, 45, Լաուտարո Մարտինես, 64 - Գոնսալո Էսկալանտե, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում