22:24  ,  14 փետրվարի, 2021

Օբամեյանգի հեթ-տրիկը նպաստեց «Արսենալի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Լիդս Յունայթեդին» եւ հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի պաշտպան Էկտոր Բելիերինը։

«Արսենալը» 34 միավորով 10-րդ տեղում է, «Լիդս Յունայթեդը» հետ է 2 միավոր եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 4։2 (տեսանյութ)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 13, 41, 47, Էկտոր Բելիերին, 45 - Պասկալ Սթրոյք, 58, Էլդեր Կոշտա, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում