21:06  ,  14 փետրվարի, 2021

«Ռեալը» պարտության մատնեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը խաղաց «Վալենսիայի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

12-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։ 42-րդ րոպեին Կրոսը խփեց Արքայական ակումբի երկրորդ գոլը իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո։

«Ռեալը» 23 խաղում վաստակել է 49 միավոր եւ երկրորդ տեղում է։ Առաջատար «Աթլետիկոն» 21 խաղից հետո ունի 54 միավոր։ «Վալենսիան» 12-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 12, Տոնի Կրոս, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում