19:53  ,  14 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց հետնապահներից «Վեստ Բրոմվիչին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից փրկեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով երկրորդ տեղում է, նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Մբայե Դյան, 2 - Բրունու Ֆերնանդեշ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով